Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մոսկվան հետևում է Փաշինյան-Լուկաշենկո «տանդեմին», բայց որոշումը հստակ է՝ էժան գազ կլինի ավելի խոր ինտեգրացիայի դեպքում. Տարասով

Հունիսի 2-ին բելառուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Բելառուսի նախագահի միջև: Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի վիճակը: Լուկաշենկոն նաև առողջություն է մաղթել Փաշինյանին ու ընտանիքին, որոնք վարակվել են կորոնավիրուսով, և հույս հայտնել, որ վարակի հաղթահարման հետ շուտով կգա դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը:

Արդյոք Լուկաշենկոն նկատի ուներ հունիսի 24-ին հանդիպելու հնարավորությո՞ւնը, թե՞ ոչ՝ հստակ չէ։ Բանն այն է, որ այդ օրը Պուտինը նշանակել է հետաձգված շքերթը, հրավիրել նաև ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին։ Գուցե, ըստ Լուկաշենկոյի, սա կարող է հարմար առիթ հանդիսանալ գազի գնի հարցը ևս մեկ անգամ բարձրաձայնելու համար։ Սա, թերևս, վերջին շրջանում Հայաստանն ու Բելառուսը «միավորող» ամենահիմնական հարցերից է և երկու երկրների հաճախակի շփման պատճառներից մեկը։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը մինչդեռ գտնում է՝ որքան էլ Փաշինյանն ու Լուկաշենկոն հեռախոսազրույցներ ունենան, քննարկեն գազի գնի հարցը, բարձրացնեն այդ խնդիրը՝ Մոսկվայի դիրքորոշումը հստակ է՝ գազի գինը կփոխվի միայն ավելի խոր ինտեգրացիայի դեպքում։ «Վերազգային մարմինների, ընդհանուր լայն շուկայի բացակայության պայմաններում մեկ կամ երկու գործընկերոջ համար արտոնություններ սահմանելը տեղին չէ։ Եթե այդ երկրները կարծում են, որ պետք են առավելություններ, ապա պետք է ավելի խոր ինտեգրվեն ԵԱՏՄ-ին։ Կողմերի փաստարկները հստակ են և անհասկանալի է, թե այս պայմաններում ինչ են քննարկում Հայաստանն ու Բելառուսը, երբ երկուսն էլ գազ չունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց. «Եվրոպայում էլ նույն բանն է կատարվում, այնտեղ էլ կա խոր ինտեգրացիա։ Իսկ այստեղ ինչ-որ էգոիստ մոտեցումների ենք բախվում։ Բատկան, այսինքն՝ Լուկաշենկոն, կարծում է, որ Բելառուսը շատ կարևոր աշխարհաքաղաքական դեր ունի Ռուսաստանի համար՝ նրան ծածկելով արևմտյան ուղղության վրա։ Հայաստանն էլ ասում է, որ բացառիկ աշխարհաքաղաքական դիրք ունի, ու Ռուսաստանը շատ ավելի է հետաքրքրված Հայաստանով, քան Հայաստանը Ռուսաստանով։ Ու դրա համար Ռուսաստանը պետք է վճարի։ Գյումրիում ռուսական բազան հայտնվել է, որ թուրքական ագրեսիայից պաշտպանի։ Բայց մենք հիմա շատ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, նույնն էլ Ադրբեջանի հետ, մենք այդ տարածաշրջանում հայկական խաղաքարտը չենք օգտագործում։ Եվրամիության ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հետ կապված էլ, Բելառուսի վրա շեշտադրումներ չենք կատարում։ Այսինքն՝ համագործակցության համար վճարելու արգումենտները շատ էժանագին են ու անցողիկ չեն»։

Տարասովը նշեց՝ մինչև ԵԱՏՄ անդամ երկրները չզգան նեղ ինտեգրացիայի անհրաժեշտությունը և ոչ թե միմյանց ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունը, ոչ մի լավ բան չի ստացվի. «Այսինքն՝ իրավիճակը կմնա այնպես, ինչպես որ կա այժմ»։

Ռուսաստանը որևէ դիտարկում չունի Փաշինյան-Լուկաշենկո տանդեմի վերաբերյալ, ասաց մեր զրուցակիցը և հավելեց. «Պարզապես հետևում ենք, ամեն մեկն իր ժանրի մեջ ելույթներ է ունենում, մենք էլ հետևում ենք։ Մոսկվան էլ առանց մեղքերի չէ, իսկ քաղաքական դերասանների թատրոնը շատ պոպուլյար է այսօր»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում