Միավորված հրթիռային և տիեզերական կորպորացիայի մաս կազմող «Ուստ-Կատավսկի» մեքենաշինական գործարանը կսկսի վերելակներ արտադրել տիեզերագնաց Յուրի Գագարինի ձայնով: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պետական ձեռնարկության մամուլի ծառայությանը:
Այսպիսով, վերելակի խոսնակներից մեկնելուց առաջ կհնչի օդաչուի հանրահայտ «Գնացինք» բառը, իսկ շարժման ընթացքում երաժշտություն է հնչելու:
Բացի այդ, վերելակներում կլինեն հայելիներ ու բազրիքներ, ինչպես նաև գտեղեկատվության գունավոր էկրան:
Ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ, մինչ այս տարվա ավարտը գործարանը նախատեսում է ամսական 50 վերելակի արտադրություն: