Հնդկական Գոնդալ քաղաքում ողջ թաղված տղամարդը ինքնուրույն կարողացել է դուրս գալ գերեզմանից: Այս մասին հաղորդում է The Times of India-ն, հղում անելով տեղի ոստիկանությանը:
Նշվում է, որ Կապիլ Մարականի նախկին գործատուն նրան մեղադրել է իր վնասների մեջ, այդ պատճառով իր օգնականների հետ միասին առեւանգել է նախկին աշխատակցին, որից հետո նրան ծեծել են եւ նախապես ոտքերն ու ձեռքերը կապելով թաղել:
Ըստ ոստիկանության, Մարականան կարողացել է ազատել մեկ ոտքը ավազից՝ կատաղի ջանքերի շնորհիվ: Հետագայում նա կարողացել է ամբողջովին ազատվել:
Տղամարդը վազել է մոտակա բանտը և ոստիկաններին պատմել, թե ինչ է պատահել: Հարձակվողները ձերբակալվել են: