Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

ՊԵԿ-ը հորդորում է հակաճգնաժամային 18-րդ ծրագրի շահառուներին ակտիվ լինել. վերջնաժամկետը հունիսի 10-ն

Համավարակով պայմանավորված տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացված կառավարության հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շրջանակում 14 հազար 964 պոտենցիալ շահառու հանդիսացող տնտեսավարողից ՊԵԿ-ին դիմում է ներկայացրել 13 հազար 956-ը: Ասուլիսում ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հավաստիացրեց, որ բոլոր 14 հազար 964 սուբյեկտները ծանուցվել են ծրագրի վերաբերյալ:

Աջակցման ընդհանուր գումարը կազմել է 2,2 մլրդ դրամ: Բոլոր գումարները վճարված են: Աջակցություն ստացած տնտեսավարողների աշխատողների ընդհանուր թվաքանակը կազմում է 78 հազար 530: Այս միջոցառումը նախատեսում է նաև քաղաքացիական պայմանագրերով աշխատողների մասով հաշվարկներ:

Հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շրջանակում 2-50 աշխատակից ունեցող տնտեսավարողներն աշխատավարձի ֆոնդի մոտ 16-50 տոկոսի չափով պետությունից անհատույց կարող են ստանալ դրամական օժանդակություն։ Դրամաշնորհ նախատեսված է բոլոր այն տնտեսավարողների համար, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ն անընդհատ ունեցել են 2-50 վարձու աշխատակից և նրանց ստացած եկամուտների ծավալը չի նվազել նշված ժամանակահատվածում։

Որպես հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շարունակություն, կառավարությունն իրականացնում է 18-րդ ծրագիրը, որի շրջանակում միանվագ անհատույց դրամական օժանդակություն կստանան բոլոր այն տնտեսավարողները, որոնք, չնայած ծագած դժվարություններին, պահպանել են աշխատատեղերը և կրճատումներ չեն իրականացրել։ Ծրագրի շահառուների թիվը կազմում է 12 հազար 227 սուբյեկտ:

«Այս ծրագիրն ընթացքի մեջ է, այսօրվա դրությամբ ծրագրից օգտվելու համար արդեն դիմում է ներկայացրել 9 հազար 248 տնտեսավարող: Արդեն վճարվել է 1.7 մլրդ դրամի աջակցության գումար: Նշեմ, որ աշխատողների ընդհանուր թվաքանակը կազմում է 52 հազար 155, նրանք և´ վարձու, և´ քաղիրավական պայմանով աշխատողներ են: Այս ծրագրից օգտվելու դիմումների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 10-ն է, մենք բոլորին տեղեկացրել ենք, բայց օգտվելով առիթից, հորդորեմ հարկ վճարողներին, որ ակտիվ լինեն, ներկայացնեն դիմումները»,- ասաց Արթուր Մանուկյանը: Նա կոչ արեց դիմումը լրացնելիս լինել ուշադիր, բանկային հաշվեհամարները ճիշտ լրացնել, փակված բանկային հաշիվների տվյալներ չգրել, մինչ դիմումն ուղարկելը անպայման ստուգել բանկային հաշվի տվյալները:

«Մենք եղած փորձով ենք ասում. շատ են լինում դեպքեր, երբ սխալ է լրացված լինում, և մենք ունենում ենք բանկի հետ կապված խնդիրներ: Իհարկե, հետագայում այդ խնդիրները լուծվում են, սակայն ժամանակի կորստից զերծ մնալու համար հորդորում ենք լինել ուշադիր»,- ասաց Արթուր Մանուկյանը:

Կառավարության 18-րդ ծրագրի շրջանակում դրամաշնորհային օժանդակություն կարող են ստանալ այն տնտեսավարողները, որոնք 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը ունեցել են 2-100 աշխատակից և նույն ժամանակահատվածում այդ տնտեսավարողների հաշվարկած եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոսը։ Եթե տնտեսավարողները համապատասխանում են երկու ծրագրին, ապա կարող են երկուսից էլ օգտվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում