Կորոնավիրուսից մահացած անձանց անունների արտահոսքն ու հրապարակումը լուրջ խնդիր է, սա ըստ էության, օրենքի խախտում է, անձնական տվյալների գաղտնիության, անձի կամ նրա հարազատների կամքից անկախ այդ տվյալների հրապարակումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
«Սրա վերաբերյալ իրվապահները պետք է հետևություն անեն և գնան դրա հետքերով, հասկական, թե ոնց է դա տեղի ունեցել: Ես չեմ շտապի ասել՝ սա սաբոտաժ էր գործադիրի նկատմամբ, որը տիրապետում է այս տվյալներին, թե ոչ: Այնուամենայնիվ, այստեղ պետք է իրավական գնահատական տրվի, որովհետև սա հանցագործություն է, որտեղ հրապարակվել են տվյալներ, որոնք առանց մարդու կամ նրա հարազատների կամքի չէր կարելի հրապարակել»,-ասաց նա: