Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը:
«Տիկին Զոհրաբյան, արդար չեք, որովհետև մենք այստեղ թեթև երկխոսություն ունեցանք կապված դիմակների հետ, և դուք ասում էիք` ճիշտ է, դիմակ կրելը որոշ դեպքերում նաև վնասակար է»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ չի կարելի որևէ մեկին մեղադրել. «Կարող եք մեղադրել նաև Անգլիայի վարչապետին, պարոն Ծառուկյանին, որն ասում էր` բարի մարդկանց վարակը չի կպնում, բայց այսօր չի գալիս դահլիճ: Ես չեմ մեղադրում, որևէ մեկս այս իրավիճակին ծանոթ չենք եղել»:
Ալեն Սիմոնյանը խոսեց նաև քաղաքացիների կարգապահության մասին. «Մի փորձեք ՀՀ քաղաքացուն մեզնից պաշտպանել»:
Մանրամասները՝ տեսանյութում: