Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը:
«Մենք նկատում ենք վտանգավոր մի տենդենց` ողջ պատասխանատվությունը գցել, իրենց ձևակերպմամբ, անպատասխանատու քաղաքացու վրա: Կառավարությունը դրա բարոյական իրավունքը չունի»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա հարց բարձրացրեց` ի՞նչ են արել համաճարակի համար պատասխանատու կառույցները. «Արդյոք նրանք արե՞լ են ամեն ինչ, որ այսօր չխոսեն սպեցնազ մտցնելու, դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին: Չփորձեք պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա»:
Զոհրաբյանն ընդգծեց, որ պաշտոնյաների հայտարարությունները հակասական են. «Ունի՞ քաղաքացին մոլորվելու իրավունք: Մեղավորներ մի փնտրեք: Սա պատերազմ է` այստեղ հաղթողներ և պարտվողներ չեն լինելու: Պարտվելու է պետությունը, եթե այս քաոսի վերածվող իրավիճակից չկարողանանք միասնական ուժերով ելք գտնել: Բայց այդ ելքը չպետք է լինի մեղադրյալի աթոռին քաղաքացուն նստեցնելը»:
Մանրամասները՝ տեսանյութում: