Բացարձակ անթույլատրելի է կորոնավիրուսից մահացած անձանց անունների հրապարակումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսից մահացած անձանց անունները մամուլի կողմից հրապարակելուն:
«Իհարկե, Սամվել Մարտիրոսյանը, ով դիմել էր ինձ, երկու տարբերակ է շրջանառում՝ հնարավոր հաքերային հարձակում և ներքին սաբոտաժ: Ես հակված եմ կարծելու, որ սա հերթական ներքին սաբոտաժն էր: Ես իմ վերլուծությունն ունեմ, թե ինչ շրջանակներ դա կարող էին անել, բայց կարծում եմ, որ դա հետաքննության խնդիր է, հատկապես, որ առողջապահության նախարարությունն արդեն դիմել է իրավապահ համակարգին»,-ասաց Զոհրաբյանը: Հատկապես, որ առողջապահության նախարարությունն արդեն դիմել է իրավապահ համակարգին»,-ասաց Զոհրաբյանը: