Լուրեր
Պետք է մեր ժողովրդի դիմակ կրելու, հեռավորությունը պահելու քայլերը խրախուսենք. Մանուկյան
  • 14:54
  • 2020-06-03
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը:

«Ցավոք կորոնավիրուսի հետ կապված ամբողջ աշխարհում չկա գիտելիք, որը կասի` ահա, այս ալգորիթմին եթե դու հետևես, վստահաբար քեզ ոչինչ չի լինի»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Նրա խոսքով` պետությունները փորձում են ԱՄՀ հիմնադրամի միջոցներով խոցելի խմբերի հարցը մեղմել. «Սա անհրաժեշտ է, բայց ոչ բավարար է: Այդպես է անհրաժեշտ է նաև, բայց ոչ բավարար դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը: Մեր հանրությունն ավելի շատ կշահի, եթե մենք այս անհրաժեշտ քայլերը խրախուսենք մեր քաղաքացիներին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *