Լուրեր
Առաջարկում ենք ծննդյան վկայականում նշել նաև հանրային ծառայության համարանիշը. Փոխնախարար
  • 14:43
  • 2020-06-03
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց արդարադատության փոխնախարարը` առաջարկվում է ծննդյան վկայականում, ի թիվս այլ տվյալների, ծնողների համաձայնությամբ նշել նաև հանրային ծառայության համարանիշը:

Փոխնախարարի խոսքով` նպատակը վարչարարության նվազեցումն է. «Օրինագծի շնորհիվ քաղաքացիների համար հեշտ կլինի ծառայություններից օգտվելը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *