Կամավոր-զինվորականները ժամանել են հատուկ բժշկական հաստատություն՝ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի փորձարկմանը պատրաստվելու համար: Այս մասին հաղորդում է RT-ն, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ կամավորները համապատասխան բժշկական հետազոտություններ կանցնեն: Խոսքը գնում է պայմանագրային զինծառայողների մասին:
Ըստ նախարարության, արդեն փորձարկվել է պատվաստանյութի տոքսիկությունը, անվտանգությունն ու իմունոգենությունը: Փորձարկումներին մասնակցելու համար հարկավոր է, որ կամավորները խրոնիկ հիվանդություններ չունենան:
Փորձարկումների ժամանակ որոշվել է, թե որքանով է պատվաստանյութն անվտանգ եւ ինչ թեթեւությամբ է այն անցնում, ինչպես նաև դրա իմունոգենությունը`օրգանիզմում պաշտպանական հակամարմիններ զարգացնելու ունակությունը: