Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Փաստաբանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Մեր հանրապետությունում բարդագույն իրավիճակ է, և խորհրդարանը չի կարող անտարբեր մնալ: Հարյուրներով վարակակիրներ, և մենք պիկին չենք կարողանում մոտենալ: Մենք գտնվում ենք վատատեսական սցենարի մեջ և պիտի տեսնենք` պատախանատվության ինստիտուտ կա՞, թե՞ ոչ: Արդյոք բոլո՞ր նախարարներն են իրենց ֆունկցիաները կատարում գերազանց: Եթե գերազանց են կատարում, ուրեմն սցենարն է վատը»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և կրկին հավելեց` հիմա պատասխանատվության ժամանակն է:
Նրա խոսքով` կառավարության սցենարը ձախողվել է. «Պետք է վերանայել, քանի ուշ չէ: Պետք է կոնկրետ հրատապ քայլեր ձեռնարկել: Մենք պետք է խառնվենք այս գործերին, կառավարությանը հավաքենք և հասկանանք` ով ինչ չի անում»:
Մանրամասները՝ տեսանյութում: