Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Խոջան հայտարարել է, որ երկիրը COVID-19-ի համար նոր պատվաստանյութ մշակելու գործում համագործակցում է Ռուսաստանի հետ: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
Խոջան համապատասխան հայտարարություն է արել Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ բանակցություններից հետո:
Նա նաեւ հայտարարել է, որ ռուսաստանցի նախարարն ընդգծել է Թուրքիայում կորոնավիրուսային վարակի համար օգտագործվող բուժման արդյունավետությունը:
Խոջան եզրափակել է, որ բանակցությունների ընթացքում նախարարները որոշել են, որ Թուրքիան եւ Ռուսաստանը համատեղ կմշակեն պատվաստանյութ COVID-19- ի դեմ: