Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Փաստաբանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ստեղծված իրավիճակից է բխում, որ Փաստաբանական պալատի խորհրդին հնարավորություն տրվի առցանց նիստ գումարել, սակայն նախագծում հղում չի տրվում համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակին: Կարող են առցանց նիստ գումարելու այլ դեպքեր և՞ս լինել»,- նախագծի հեղինակ` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ սխալ է օրենքը կապել արտակարգ դրության հետ. «Պանդեմիայի ունիկալությունն այնպիսին էր, որ նիստերը հետաձգելու օբյեկտիվ պատճառ էր հանդիսացել»:
Պատգամավորի արձագանքից հետո Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Փաստաբաններին լավ չեք ճանաչում. նրանք առիթը բաց չեն թողնում հանդիպելու, իրենց դիրքորոշումը ներկայացնելու և վիճելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: