Անցած օրվա ընթացքում վրացի մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակի չորս դեպք: Այսպիսով, StopCov-ի թարմացված տվյալներով՝ երկրում վարակվածների թիվը հասել է 800-ի:
Անցած շաբաթվա վերջին Վրաստանում գրանցվել էր վարակվածների թվի աճ. մեկ օրում՝ մի քանի տասնյակ: Փորձագետները ենթադրում են, որ դա կարող է պայմանավորված լինել երկրում խիստ սահմանափակումների վերացումով:
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 640 մարդ, մահացել է 13 հիվանդ, 2424 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 304-ը՝ հիվանդանոցներում, այլ երկրներից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երկրի երեք քաղաքացի: