Լուրեր
ԱԺ նախագահի ռեպլիկը կարճ էր, բայց ամեն ինչ ասող. Մխիթար Հայրապետյանը՝ փոխնախարարին
  • 13:17
  • 2020-06-03
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Անդրադառնալով արդարադատության փոխնախարարի ելույթին` Մխիթար Հայրապետյանն ասաց. «Ես կանդրադառնայի փոխնախարարի դիտարկումներին, եթե չլիներ ԱԺ նախագահի կարճ, բայց ամեն ինչ ասող ռեպլիկը»:

Նա, սակայն, փոխնախարարի ելույթը նորմալ է համարում. «Ես չգիտեմ որևէ երկիր, որտեղ օրենսդիրը գործադիրին ասում է` ինձ հավելյալ ռեսուրսներ են պետք քեզ վերահսկելու համար, և գործադիրը թռչկոտելով ասում է` իհարկե, շատ լավ է»:

Մխիթարյանի խոսքով` նախագիծը շատ համեստ ռեսուրսներ է պահանջում. «Ասել, որ պանդեմիայի պայմաններում չարժե խոսել այս մասին. սա ի՞նչ հակափաստարկ է: Ես կարծում եմ, որ պետք է զերծ մնալ նման գնահատականներից»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *