Լուրեր
Առաջարկում եմ պատգամավորին տրամադրել պատգամավորական բյուջե. Վիկտոր Ենգիբարյան
  • 13:02
  • 2020-06-03
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

«Պատկերացրեք` ԱԺ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, և կարիք կա մեկ աշխատող ընդունելու: Տարբեր խմբակցություններ պիտի իրար հետ բանակցեն, պիտի գալ լիագումար մեկ աշխատող ընդունելու համար»,- հայտարարեց «Իմ քայլի» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Նա առաջարկեց պատգամավորին տրամադրել պատգամավորական բյուջե. «Տանք պատգամավորական ազատություններ, որ ստանանք բովանդակություն: Օրինագիծը աշխատելու տեղ ունի»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *