Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արարատի» նոր ռեկորդը․ Ովքեր են կանգնած ցնցող վիճակագրության հետևում

Նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց, որ ռուս մասնագետ Իգոր Կոլիվանովը հեռացել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Մասնավորապես, Կոլիվանովի և երևանյան ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է մայիսի 30-ին և որոշում է կայացվել այն չերկարաձգել։ «Արարատը» չհերքեց այս տեղեկությունը ինչը նշանակում է, որ թիմը առաջիկայում հերթական նոր գլխավոր մարզիչ կունենա։ 52-ամյա Կոնիվալովը հայկական ակումբը գլխավորել էր այս տարվա հունվարին: Նշենք, որ Կոլիվանովը Ռուսաստանի լավագույն մասնագետներից է։ Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է «Ուֆայում», Մոսկվայի «Տորպեդոյում», մարզել է Ռուսաստանի Մ17, Մ19 և երիտասարդական հավաքականները։ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածում «Արարատը» զբաղեցնում է հինգերորդ տեղը վեց միավորով՝ զիջելով առաջատար «Արարատ-Արմենիային»։ «Արարատը» ոչ միայն իրական հնարավորություն ունի մրցանակակիր դառնալու, այլև պայքարելու չեմպիոնի կոչման համար, բայց․․․։ Տարիների ընթացքում Բայցերն այնքան են հետապնդել թիմին, որ քչերն են հավատում, որ տևական դադարից հետո «Արարատը» լուրջ արդյունք կգրանցի գոնե Հայաստանում։ Դեռևս մրցաշրջանի սկզբից «Արարատը» վերելքի փուլում էր և ցուցադրում էր միանգամայն գրագետ և որակյալ ֆուտբոլ: «Արարատի» երկրպագուների ուրախությունը, սակայն, բնականաբար երկար չտևեց: Ավելի ճիշտ տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար, առանց որի «Արարատին» պատկերացնել ուղղակի անհնար է: Վերելքի փուլում թիմից հեռացավ գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն: Ըստ էության հենց Բոյկոյի շնորհիվ էր ձևավորվել մարտունակ կոլեկտիվ, որի խաղն իսկապես տպավորում էր: Բոյկոյի հեռանալուց հետո գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Գագիկ Սիմոնյանը։ Այնուհետև եկավ Կոնիվալովը, ում հետ բոլորս մեծ հույսեր էինք կապում։ Վեց ամիս աշխատելուց հետո հեռացավ նաև Կոլիվանովը։ Այո, տարբեր պատճառներով հրաժարականներ և հեռացումներ կարող են լինել ցանկացած պահի, և դա ինչ-որ տեղ նորմալ երևույթ է: Բայց երբ խոսքը վերաբերում է Երևանի «Արարատին», ստանում ենք բոլորովին այլ պատկեր: Պատկեր, որը բացատրել կամ տրամաբանել չի կարելի: Պատկեր, որն արդեն ծիծաղ է առաջացնում շատերի մոտ:Նախորդ առաջնության ավարտից հետո «Արարատի» գլխավոր մարզիչ էր նշանակվել Սերգեյ Բուլատովը:

2019/2020 թթ. առաջնությունը դեռ չէր մեկնարկել, երբ Բուլատովը հեռացավ թիմից: Հիշենք նախորդ մրցաշրջանը: Այն «Արարատը» սկսեց Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ, որին փոխարինեց Աբրահամ Խաշմանյանը: Վերջինիս հեռանալուց հետո «Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Տիգրան Եսայանը: Այս մասնագետն էլ, սակայն, երկար չաշխատեց երևանյան թիմում, և հունիսի վերջին գլխավոր մարզիչ նշանակվեց Բուլատովը:Մարզչական փոփոխություններին զուգահեռ՝ սկանդալներն ու տհաճ միջադեպերը անպակաս էին «Արարատում»: Թիմի կազմը շարունակ փոխվում էր, սակայն խաղում որևէ դրական տեղաշարժ չէր նկատվում: «Արարատը» ձախողել էր մրցաշրջանը առաջնությունն ավարտելով վերջին հորիզոնականում:Վերջին երկու մրցաշրջաններում արդեն իսկ դժվար է հաշվել թե քանի գլխավոր մարզիչ է փոխել «Արարատը»: Բնական է, որ մոտ օրերս «Արարատը» կունենա նոր մարզիչ: Այսօր աշխարհում դժվար է գտնել որևէ թիմ, որը երկու մրցաշրջանի ընթացքում 7-8 մարզիչ է փոխել: «Արարատի» ցուցանիշը կարելի է դասել ֆուտբոլում գրանցված ռեկորդների շարքին:

Որքա՞ն կարելի է խաղալ թիմի հետ: Ինչո՞վ Կոլիվանովը ձեռնտու չէր: Մասնագետ, որի գլխավորությամբ Ռուսաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի չեմպիոն է դարձել: Գրանցված արդյունքը չէ՞ր գոհացնում «Արարատի» ղեկավարներին: Առաջնության սկզբում նույն Բոյկոյի գլխավորությամբ գրանցված արդյունքը գոհացնո՞ղ չէր։ Շատերի համար պարզ էր, որ Բոյկոն հեռացել է հերթական տհաճ միջադեպի հետևանքով, որոնք դարձել են «Արարատի» անբաժանելի մասը:Հեռանալուց մեկ շաբաթ առաջ Բոյկոն հարցազրույց էր տվել ռուսական «Սպորտ-Էքսպրեսին» և մեծ ոգևորությամբ խոսել կատարված աշխատանքի և արդյունքների մասին: «Նոր մարզչական շտաբ է հրավիրվել, լրջորեն փոխել ենք կազմը և մարզումային գործընթացը: Արդյունքն արագորեն եկավ: Հայաստանում իսկապես ոչ ոք նման մեկնարկ չէր սպասում: Հինգ խաղում 13 միավորը ֆանտաստիկա է: Առավել ևս, որ արդյունքը խաղից է բխում: Շատ ցուցանիշներով մենք առաջատարների թվում ենք: Երկրպագուները շոկի մեջ են. նրանք կարծում էին, որ կրկին վերջին-նախավերջին տեղերում ենք լինելու: Ինչպես ասում են՝ քվեարկում են «ոտքերով»: Տնային խաղերի հաճախելիությունը գրեթե տասնապատկվել է: Մարդիկ շնորհակալություն են հայտնում: Տրիբունա են սկսել վերադառնալ մարդիկ, ովքեր ժամանակին խորհրդային տարիների «Արարատն» են տեսել»,- ասել էր ռուս մասնագետը:Կարծում ենք՝ տրամաբանական էր և օրինաչափ, որ Բոյկոյի հեռանալուց հետո «Արարատը» զիջեր դիրքերը: Չենք զարմանա նաև, եթե վաղը, օրինակ, «Արարատի» 7-8 ֆուտբոլիստներ հեռանան թիմից:

Ովքե՞ր են կանգնած հեռացումների և սկանդալների հետևում: Այս հարցի պատասխանը շարունակում է մնալ օդում կախված: Բայց որքա՞ն: Ինչքա՞ն կարելի է տանջել տիտղոսակիր թիմին, որը տարիներ շարունակ եղել է ու կա հայկական ֆուտբոլի սիմվոլը:Կարծում ենք՝ ժամանակն է, որ «Արարատի» երկրպագուները դիմեն կոշտ միջոցների բոլորիս կողմից սիրված թիմը փրկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում