ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը որակում է հայրենիքի դավաճանություն, նշում, որ եթե այդ հայտարարությունը արած լիներ սովորական մարդ, կարող էր ըկալելի լինել, բայց այս պարագայում գործ ունենք նախկին վարչապետի հետ։ Անդրադառնալով խորհրդարանի կողմից այսօր ընդունված այն օրենքին, որով ոստիկանական համակարգ է ներդրվում պարեկային ծառայությունը, նշում է. «Այսօր ոստիկանությունը համարժեք չէ տիրող հանցավորությանը»։ Ըստ պատգամավորի՝ այս բարեփոխումների հրատապությունը շատ կարևոր է։ Դիտարկմանը, թե այսօր ՃՈ-ն հակահամաճարակային կարևորագույն միջոցառում է իրականացնում, համակարգը ցնցումների չի՞ ենթարկվի, նշում է․դա գործընթաց է, որը պետք է օր առաջ իրականացվի, իսկ ցնցումներ չի կանխատեսում։