Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Եթե մենք չենք կարողանում պարտադրել պատգամավորին մասնակցելու հանձնաժողովի նիստին, ապա կունենանք հանձնաժողովի կողմից եզրակացություն տալու խնդիր: Այդ դեպքում օրինագիծը կմտնի՞ լիագումար նիստի օրակարգ»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը` անդրադառնալով քվորումի հարցին և հավելելով, որ պատգամավորը կարող է չմասնակցել հանձնաժողովի նիստին նաև բազմաթիվ այլ օբյեկտիվ պատճառներով:
Պատգամավորի խոսքով` պետք է հակառակ ճանապարհով գնալ և պատգամավորին ասել, որ չմասնակցելու դեպքում նրա դիրքորոշումը ազդեցություն չի ունենա:
Մանրամասները՝ տեսանյութում: