Լուրեր
Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողել է․ Մանե Թանդիլյան
  • 12:46
  • 2020-06-03
  • Դիտումներ՝ *

Այն հանգամանքը, որ քաղաքացիները արդեն տեւական ժամանակ չեն հետեւում ցուցումներին, դա արդեն անվստահություն է առողջապահության նախարարին։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողել է, որովհետեւ յուրաքանչյուր միջոցառում անհրաժեշտ էր անել պատեհաժամ։ Սա այն հանգամանքն է, որ 1 կամ 2 օր ուշացումը կարող է լիներ ճակատագրական եւ այդպես էլ եղավ։ Կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը տարածվեց ժողովրդի մեջ։ Հույս ունեմ, որ մեր քաղաքացիներն ավելի խոհեմ կգտնվեն քան Կառավարությունը, ով ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա խուճապի մեջ է»,- ասաց պատգամավորը։

  • Դիտումներ՝ *