Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Ես կարծում եմ, որ սա շատ գեղեցիկ ավանդույթ է և պետք է հնարավորինս պահպանենք այն»,- արդարադատության փոխնախարարի ելույթից հետո հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
ԱԺ նախագահի խոսքով` կա մի չգրված ավանդույթ, երբ գործադիրի գործընկերները, որպես կանոն, ձեռնպահ են մնում ԱԺ ներքին աշխատանքին վերաբերող կազմակերպման գործընթացից:
«Կարծում եմ, որ պետական կառավարման համակարգի ուռճացման, բյուջեի վերաբերյալ մանրազնին վերլուծությունը կարելի է սկսել այլ գերատեսչություններից»,- նկատեց Արարատ Միրզոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: