Լուրեր
Ողբերգական միջադեպի հետքերով․ այս օրերին ինչ է կատարվում հայաշատ Գլենդելում
  • 12:29
  • 2020-06-03
  • Դիտումներ՝ *

Հայաստանյան իրադարձությունները թույլ չեն տալիս ուշադիր հայացք գցել աշխարհին, որտեղ, իհարկե, ինչպես Հայաստանում շարունակում են հաշվել կորոնավիրուսը, սակայն արդեն դրան զուգահեռ հաշվում են նաև, թե ամերիկյան քանի քաղաքներում է բռնկվել ապստամբությունը և ինչ ավերածություններ գործել իր ճանապարհին, ու դեռ քանի օր կշարունակվի այն: Իսկ «ապստամբության» պատճառը հայտնի ողբերգական միջադեպն է, երբ սպիտակ ոստիկանը դաժանորեն է վարվում սև քաղաքացու` Ջորջ Ֆլոյդի հետ, չանսալով նրա խնդրանքին, որ խեղդվում է: Ոստիկանը, բառի բուն իմաստով, ծնկով խեղդում է սևամորթ քաղաքացուն, սառնասրտորեն, կարծես հիպնոսի ազդեցության տակ: Այդ ողբերգությունը դարձավ համընդհանուր բողոքի առիթ, չնայած այն հանգամանքին, որ ոստիկանն ազատվել է անմիջապես, և հարուցվել է քրեական գործ:

«Առաջին լրատվական»-ի մեկնաբան Էլեն Հոխիկյանը, ով այս օրերին գտնվում է ԱՄՆ Գլենդել քաղաքում, նկարահանում է իրականացրել՝ պարզելու թե ինչ է կատարվում հայաշատ Գլենդելում:

  • Դիտումներ՝ *