Լուրեր
Այո, դժգոհ եմ ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքից. Հայրապետյանը՝ Բաբաջանյանին
  • 12:19
  • 2020-06-03
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

«Կարծում եմ, որ Ձեր այս առաջարկը կապված է նաև ԱԺ մշտական հանձնաժողովներից ոմանց անգործության հետ: Վերապահումներ ունե՞ք որոշակի հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ»,- օրինագծի համահեղինակ Մխիթար Հայրապետյանին հարցրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ի պատասխան Մխիթար Հայրապետյանն ասաց. «Այո, ես դժգոհ եմ հանձնաժողովների աշխատանքից, ընդ որում` նաև մեր»:

ԱԺ նախագահի ռեպլիկին ի պատասխան, թե ամեն ինչ այդքան վատ չէ, Մխիթար Հայրապետյանն ասաց. «Ես մաքսիմալիստ եմ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *