Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Հավելյալ խողովակ ենք ստեղծում, որ մեր հասարակությունը տեսնի ԱԺ հանձնաժողովների և առանձին պատգամավորների կատարած աշխատանքը: Ըստ այդմ կերևա` որ պատգամավորը ինչքան է աշխատել, և արդյոք արդարացվա՞ծ է նրա` Ազգային ժողովում լինելու կամ չլինելու հարցը»,- ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանի հարցի` ասաց նախագծի համահեղինակ Մխիթար Հայրապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: