Լուրեր
Շան գլուխը թաղված չէ գազի գնի հարցում․ սա մեր ինքնիշխանության հարցն է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի բավարարելու Հայաստանի բնակչության համար գազի գնի թանկացման «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը, իսկ տնտեսվարողների համար նախատեսված թանկացումը լինելու է շատ ավելի քիչ, քան նախատեսում էր «Գազպրոմը»: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանի հետ:

Այս տեղեկությունն, իհարկե, դեռևս չունի պաշտոնական որոշման տեսք, այլ ընդամենը հաստատում է լրատվամիջոցների հարցին ի պատասխան, սակայն այդպիսի մոտեցման մասին օրերս խորհրդարանում ակնարկել էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այդպիսով, «Գազպրոմ Արմենիան» մեծ հաշվով, կշարունակի աշխատել այն սակագներով, որոնք գործում են մինչ այժմ: թվում է, որ Երևանն այս անգամ՝ ոչ ինչպես միշտ, ոչ ինչպես, օրինակ, 2006 թվականին, կամ 2013 թվականին, չի ցանկանում բավարարել դրանք և գնում է դիմակայության: Այսինքն՝ Մոսկվան չի նվազեցնում գինը սահմանին, Երևանը չի թանկացնում գինը ներսում: Ինչի՞ է դա բերելու, և որքան է շարունակվելու այդ դիմակայությունը: Գործնականում, 2020 թվականը այդ առումով կլինի երկրորդ տարին:

  • Դիտումներ՝ *