Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես նշեց օրինագծի համահեղինակ Մխիթար Հայրապետյանը` օրինագծի համազեկուցող չի կարող լինել նույն խմբակցության պատգամավորը. «Կա շահերի բախում: Մեր մեկուկեսամյա գործունեության ընթացքում 2 նման դեպք եղել է, և կարծում ենք, որ իմպերատիվության ուժով պետք է սահմանափակենք այդ գործառույթը»:
Նրա խոսքով` ընդհանրապես փոփոխությունը միտված է ԱԺ հանձնաժողովների աշխատանքի թափանցիկության և խորհրդարանական վերահսկողության բարձրացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: