Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով կորոնավիրուսից վարակվածների ահագնացող թվերին, ասաց. «Պատճառը պետք է փնտրենք նաև մեր վարքագծում, պետք է նայենք մեր շրջապատին: Մենք ևս` պետական այրերս, երբեմն ճիշտ վարքագիծ չենք դրսևորում»:
Նա նշեց, թե որքան տեսանյութեր են ուղարկվում վարչապետին և պատգամավորներին:
Պատգամավորը ընդգծեց, որ դիմակ կրելը ոչ թե չտուգանվելու, այլ կյանքեր փրկելու համար է:
Մանրամասները՝ տեսանյութում: