Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱՄՆ-ում վճռվում է համաշխարհային կյանքի հեռանկարը

Հայաստանյան իրադարձությունները թույլ չեն տալիս ուշադիր հայացք գցել աշխարհին, որտեղ, իհարկե, ինչպես Հայաստանում շարունակում են հաշվել կորոնավիրուսը, սակայն արդեն դրան զուգահեռ հաշվում են նաև, թե ամերիկյան քանի քաղաքներում է բռնկվել ապստամբությունը և ինչ ավերածություններ գործել իր ճանապարհին, ու դեռ քանի օր կշարունակվի այն: Իսկ «ապստամբության» պատճառը հայտնի ողբերգական միջադեպն է, երբ սպիտակ ոստիկանը դաժանորեն է վարվում սև քաղաքացու հետ, չանսալով նրա խնդրանքին, որ խեղդվում է: Ոստիկանը, բառի բուն իմաստով, ծնկով խեղդում է սևամորթ քաղաքացուն, սառնասրտորեն, կարծես հիպնոսի ազդեցության տակ: Այդ ողբերգությունը դարձավ համընդհանուր բողոքի առիթ, չնայած այն հանգամանքին, որ ոստիկանն ազատվել է անմիջապես, և հարուցվել է քրեական գործ: Միջադեպ է, որն ԱՄՆ-ում առաջինը չէ, այդ խնդիրը Նահանգներում առկա է վաղուց: Մյուս կողմից, առաջին անգամ է, որ բողոքը վերածվում է այդպիսի մասշտաբի «ապստամբության» և այն էլ համապետական մասշտաբով, վերածվելով նաև թալանի, ավերի, վանդալիզմի և այլն:

Ինչո՞ւ էր ոստիկանը սառնասրտորեն սպանում: Սարսափելի է մտածել, թե գիտակցված: ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում, ներքին ահաբեկություն է: Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է կիրառել բանակը իրավիճակը հանդարտեցնելու համար: Նա տեղի ունեցողը ներկայացնում է իր դեմ արշավի տրամաբանությամբ: Այդպես է, թե ոչ, բարդ է ասել: Այն, որ նախընտրական տարում առկա վիճակը ամենևին նպաստավոր չէ Թրամփի համար, այն էլ կորոնավիրուսի պայմաններում, անկասկած է: Նա փորձում է անել հնարավորը չտուժելու համար: Բայց ամբողջ հարցն այն է, որ ներքին այդ հանգամանքներից վեր, ԱՄՆ-ում մոլեգնողը ունի խորքային և համաշխարհային նշանակություն: Եվ ոչ այն պատճառով, որ կարող է ազդել նախագահի ընտրության ելքի վրա՝ որևէ կերպ, կամ ներքին իրավիճակի:

ԱՄՆ-ն, անկասկած, համաշխարհային առաջատարն է, միջազգային ասպարեզում ինքնավստահության, կառավարման արդյունավետության ամենևին ոչ իդեալական, սակայն ուղենշային առաջատար համակարգ, դեմոկրատական-արժեհամակարգային, տնտեսական, քաղաքական, անվտանգային հզորություն՝ սիրում եք Ամերիկան, թե ոչ, այդպես է:

Եվ ահա տեղի է ունենում այդ համակարգի խափանում, և որքան այն շարունակվում է, միջազգային հանրությունը կանգնում է համաշխարհային առաջատարի ճգնաժամային մերկության առաջ, որը կրկնապատկվում է կորոնավիրուսի ամերիկյան տագնապալի պատկերի ֆոնին: Համակարգային ճգնաժա՞մ է Նահանգներում: Այդ հարցից շատ բան է կախված ժամանակակից աշխարհում, որովհետև դա անխուսափելիորեն բերելու է համաշխարհային ճգնաժամի: Ըստ այդմ, ամենևին չափազանցություն չի լինի ասել, որ այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում այժմ, համաշխարհային կյանքի համար որևէ պարագայում ունենալու է վճռորոշ նշանակություն, որովհետև խորքային հետևություն չանելու և քայլեր չկատարելու դեպքում ԱՄՆ անխուսափելի հայտնվելու է հաջորդ ճգնաժամի մեջ, իսկ հետևություն ու անհրաժեշտ քայլերի պարագայում դիմելու է նախաձեռնությունների, որոնք իրենց համակարգային ազդեցությունը տարածելու են առնվազն համաշխարհային կյանքի ահռելի տարածությունների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում