Wednesday, 24 04 2024
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»

Ուզունյանի գործը ևս ապացուցում է, որ դատաիրավական համակարգը գտնվում է հին ռեժիմի հսկողության տակ

Հոկտեմբերի 27-ի գործը քննած նախկին դատավոր Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրեական գործը, որը վերաբերում էր 51 հազար դոլար կաշառքի դրվագին, կասեցվել է մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով։ Կասեցվել է նաև Ուզունյանի՝ Հայաստանը լքելու փաստի առիթով հարուցված քրեական գործը։

Հիշեցնենք, որ Ուզունյանին առնչվող քրեական գործի մասին հայտնի դարձավ անցած դեկտեմբեր ամսին։ Ըստ դատախազության` Ուզունյանը 2007-ին, ապա և 2014-ին, լինելով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, քաղաքացիներից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, մի դեպքում 13 հազար, մյուս դեպքում՝ 38 հազար դոլար։ Այս քրեական գործի մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո, մինչև նախաքննական մարմինը կհասցներ Ուզունյանին ներգրավել որպես մեղադրյալ, վերջինս լքեց Հայաստանը։ Օդանավակայանում Ուզունյանին պատկանող ճամպրուկում փամփուշտ էին հայտնաբերել։ Նրա փախուստից հետո քրեական գործ հարուցվեց պաշտոնեական անփութության համար, սակայն, ինչպես արդեն նշեցինք, այս դրվագով քրեական գործը ևս կասեցվել է։

Հոկտեմբերի 27-ի գործով տուժողների իրավահաջորդների նախկին ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այսքան արագ քրեական գործի կասեցումը ցույց է տալիս, որ դատաիրավական համակարգը դեռևս գործում է հին մեթոդներով և գտնվում է հին ռեժիմի հսկողության տակ․ «Կան մարդիկ, իրավապահներ, որոնք գտնվում են նախկին ռեժիմի հսկողության տակ և գործում են նրանց հրահանգներով։

Ուրիշ մեկնաբանություն չկա կատարվածին»,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ նույն տրամաբանությամբ կարելի է առանց հապաղելու կասեցնել նաև Միքայել Մինասյանի, Վահագն Հարությունյանի, Գևորգ Կոստանյանի և բազմաթիվ այլ հայտնի մեղադրյալների վերաբերյալ քրեական գործերը, քանի որ նրանց գտնվելու վայրը ևս հայտնի չէ։ Իսկ եթե հայտնի է, ապա նրանք վաղուց պետք է ներկայացված լինեին նախաքննական մարմնին։ «Եկեք բոլոր քրեական գործերը կասեցնենք ու վերջացնենք դրանով։ Ցավալի է, բայց արդեն փաստ է այս վիճակը, որը կարելի է փոխել միայն՝ հնարավորինս արագ դատաիրավական համակարգում փոփոխություններ կատարելով։ Փաստ է, որ ուշացրել ենք այդ բարեփոխումները։ Բայց ավելի լավ է ուշ, քան երբեք»,- եզրափակեց Եղիազարյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում