Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ՍԴ ճգնաժամը հանգուցալուծող նախագիծը ՍԴ ուղարկելն անթույլատրելի է ու հղի մեծագույն վտանգներով

«Համավարակի ժամանակ հիվանդությանն առնչվող դիվերսիոն հարձակումները պետք է քրեականացնել»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, մեկնաբանելով իր այս արտահայտությունը, որ հնչեց Ազգային ժողովում, նշեց, որ իր կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակը մի նոր պատերազմ է Արցախյան պատերազմից հետո, և համավարակի տարածման այս ժամանակահատվածում տեղեկատվական հարձակումներն ունեն ոչ պակաս նշանակություն, քան բուն հիվանդության ազդեցությունն է: «Տագնապ, սթրես առաջացնող այդ գործընթացները մասնակիորեն ֆինանսավորվում են արտաքին ուժային կենտրոնների կողմից… Սա սովորական համավարակ չէ, այն ուղեկցվում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից՝ նրանց հայաստանյան ներկայացուցիչների՝ հինգերորդ շարասյան ներկայացուցիչների կողմից՝ ահագնացող տեմպով տեղեկատվական դիվերսիոն հարձակումներով: Այդ իսկ պատճառով ես առաջարկեցի, որ ԱԺ-ն առաջնահերթության կարգով համավարակի այս ողջ ժամանակահատվածում դիտարկի համապատասխան հոդվածները խստագույնս քրեականացնելու հնարավորություն, և մենք կարողանանք դիմակայել տեղեկատվական այս հարձակումներին»:

«Մենք չափազանց բարդ վիճակում ենք,- այսպիսի եզրահանգման է եկել պատգամավորը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում որպես կամավոր մեկ օր անցկացնելուց հետո,- ես տեսա լեփ-լեցուն հիվանդանոց, ջանք ու եռանդ չխնայող բժիշկներ, որոնք վստահ են, որ ջերմություն ունեցող քաղաքացիներին տուն ուղարկելը անթույլատրելի է»:

Անդրադառնալով ԱԺ աշխատանքներին և կարևոր օրինագծերին՝ Արման Բաբաջանյանը նշեց, որ կողմ է քվեարկել հանրաքվեն չեղարկելու մասին օրինագծին և հավելեց. «Առաջին օրից հակված եմ եղել, որ Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամը հաղթահարենք Ազգային ժողովում: Հեղափոխության ալիքի վրա ձևավորված այս Ազգային ժողովի գլխավոր պարտականությունը ժողովրդավարության պաշտպանությունն է, և ումի՞ց, եթե ոչ ՍԴ-ից պետք է հենց ԱԺ-ն պաշտպանի ժողովրդավարությունը, որ հայ ժողովուրդը նվաճել է հեղափոխությամբ: Այն ոտնձգությունները, որ քաղաքական հայտարարությունների, այլևայլ գործողությունների տեսքով տեսել ենք ՍԴ առանձին անդամների, մասնավորապես այդ հանցագործների խմբակի կողմից, պետք է իրենց հանգուցալուծումը գտնեին: Շատ կուզենայի, որ հանրաքվեի օրակարգն ամբողջությամբ կարողանայինք ներառել ԱԺ օրինագծում և ՍԴ 7 անդամներից ազատվել, բայց իշխող խմբակցությունը գտավ, որ մասնակի, ավելի փափուկ լուծումը ԱԺ-ում այս հանգրվանում ավելի նախընտրելի է: Կարծում եմ, որ մասնակիորեն, բայց ընդհանուր առմամբ այս քայլը լուծում է ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամը»:

Պատգամավորն ընդգծեց, որ ՍԴ ճգնաժամի հարցը օրինականության շրջանակներում որևէ կերպ լուծելը գերկարևոր անհրաժեշտություն է: Արման Բաբաջանյանի կարծիքով՝ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծող նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելն անթույլատրելի է և հղի է մեծագույն վտանգներով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում