2019թ․ մարտից մինչև 2020թ․ մարտն ընկած ժամանակահատվածում Թուրքիան 72 տոկոսով նվազեցրել է Ռուսաստանից բնական գազի ներկրումը։ Եթե նախորդ տարի մարտ ամսին Ռուսաստանը Թուրքիային մատակարարել էր 1․4 մլրդ խորանարդ մետր գազ, ապա 2020թ․ մարտի դրությամբ այդ ցուցանիշը հասել է 389․7 մլն խորանարդ մետրի։
Փոխարենը, նույն այդ ժամանակահատվածում Ադրբեջանից Թուրքիա բնական գազի ներկրման ծավալները ավելացեն են 19 տոկոսով։ Միայն 2020թ․ մարտին Թուրքիան Ադրբեջանից 924 մլն խորանարդ մետր գազ է գնել։
Հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ Ադրբեջանը, Իրանը, Կատարը և Ալժիրը Թուրքիային գազի մատակարարման ծավալներով գերազանցել են Ռուաստանին։