Այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ասաց. «Մի նախադասություն ասեմ, այսինքն` օրենքը պետք է դարձնել օրենք»:
Ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթի, նա ասաց. «Լավ կլիներ, որ դուք չպատասխանեիք: Մարդը արդար իր մոտեցումն արտահայտել է, անպայման պիտի վեր կենանք մի բան ասենք»:
Արձագանքելով` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Այնքան էլ մի նախադասություն չէր, պարոն Մելքումյան: Մենք բոլորս ժամանակ առ ժամանակ ունենում ենք բուռն ելույթներ, դա չպետք է խանգարի գործընկերային մթնոլորտին: Հարգենք և սիրենք զմիմյանս»:
Մանրամասները՝ տեսանյութում: