Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Ավստրիացի պատգամավորը խոսել է Հայոց ցեղասպանության ու «Թավշյա» հեղափոխության մասին

Ավստրիայի Ազգային Խորհրդի պատգամավոր, Ավստրիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի նախագահ Գունդրուն Քուգլերն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու «Թավշյա» հեղափոխությանը:   Քուգլերն այս թեմաներին անդրադարձել է Ավստրիայի Ազգային խորհրդում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ընթացքում:

«Հայաստանի հետ մեզ կապում են դարավոր բարեկամական հարաբերություններ։ Հավանաբար շատերը Հայաստանը ճանաչում են «Ռադիո Երևան»-ի կատակներից, սակայն դա շատ քիչ է՝ Հայաստանը առաջարկելու շատ բան ունի։ Այս համաձայնագիրը, որի կողմերն են ԵՄ-ն և Հայաստանը, և որը վավերացնում են ԵՄ անդամ երկրներն, ունի երկու ուղղվածություն, որից առաջինը՝ ժողովրդավարության ուժեղացումն է։ Շատերը կհիշեն 2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, որը կոչվեց «Թավշյա»՝ երբ երկրի այն ժամանակվա ղեկավարի՝ սահմանադրական փոփոխության մի հնարքով իր հետագա պաշտոնավարումը ապահովելու ցանկությունը հանգեցրեց բողոքի ցույցերի։

Այդ ցույցերը խաղաղ էին։ Հայաստանին պետք է շնորհավորել դրա համար, քանի որ մինչ այդ նման բնույթի ցույցեր չէին եղել»,- նշել է պատգամավորը:

Քուգլերը հիշեցրել է, որ հեղափոխությունից հետո տեղի ունեցան վարչապետի ազատ ընտրություններ, ինչը ողջունելի էր ԵԱՀԿ-ի կողմից։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կես տարի անց հրաժարական տվեց նոր խորհրդարանական ազատ ընտրություններ ապահովելու համար, ինչը նույնպես ողջունվեց ԵԱՀԿ-ի կողմից։ Հայաստանը մեծ առաջընթաց է առձանագրում ժողովրդավարական ռեֆորմների, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգում սահմանադրական բարեփոխումների գործընթացում»,- ասել է Քուգլերը:

Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավորն անդրադարձել է նաև համաձայնագրի ազատ առևտրի բաղադրիչին:

«Հայաստանը հատուկ դերակատարում ունի ԵԱՏՄ և ԵՄ միջև հարաբերություններում։ Այն ԵԱՏՄ անդամ է։ ՀԸԳՀ-ի վավերացմամբ մեծանում են ԵԱՏՄ-ի հսկա տարածաշրջանում Ավստրիական ընկերությունների մուտքի հնարավորությունները։ Հայաստանի համար երկու ուղղություններով լավ հարաբերությունները կարևոր են։

Հայաստանը աշխարհագրորեն բարդ դրության և ծանր հակամարտության մեջ է իր երկու հարևանների հետ։ Երկրում բնակվում են 3 մլն մարդ, ևս 3 մլն հայեր բնակվում են Եվրոպայում, որոնցից 5.000-ը Ավստրիայի քաղաքացի են»,- նշել է նա:

Գունդրուն Քուգլերն իր ելույթն ավարտել է երկու երկրների միջև մշակութային կապերին ու Հայոց ցեղասպանությանն անդրադարձով:

«Արդեն նշեցի մեր բազմադարյա կապի մասին։ Շուրջ 200 տարի, Վիեննայի Նոյշթիֆթգասսեում է գտնվում Մխիթարյան Միաբանության եկեղեցին՝ իր հրաշալի թանգարանով և գրադարանով։ Վիեննայում է գտնվում նաև Հայ եկեղեցու Եվրոպայի թեմի Եպիսկոպոսի նստավայրը։ Համագործակցության առումով Հայաստանը մեզ համար կենտրոնական երկիր է։ Ելույթս ավարտեմ 1915-16թթ. տեղի ունեցած Ցեղասպանության մասին խոսքով։ Ցավոք, ոչ բոլոր պետություններն են ճանաչել Ցեղասպանությունը։ Երևանում Ցեղասպանության հուշահամալիրում փողփողում են Ցեղասպանությունը ճանաչած 32 պետությունների դրոշները։ Դրանց թվում հպարտությամբ տեսնում ենք նաև Ավստրիայի դրոշը։ Դրա համար շնորհակալություն պետք է հայտնենք մեր նախորդ գումարման խորհրդարանի խմբակցություններին։ Հայաստանի համար շատ կարևոր է Ցեղասպանության ճանաչումը»,- հայտնել է պատգամավորը:

Ելույթի ընթացքում Քուգլերն անդրադարձել է նաև Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 օրը» վեպին ու իր հիշողություններին:

«Մեզանից շատերը Ցեղասպանության մասին գիտեն Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 օրը» վեպից։ Երբ ես այն առաջին անգամ կարդում էի առաջնեկիս ծննդից հետո հիվանդանոցում, բժիշկն ինձ ասաց, որ դա ամենաճիշտ գիրքն է քաղաքական գործչի համար։ Այժմ, ամեն տարի ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլեռի անվան այգում ծաղիկներ են խոնարհվում Ֆրանց Վերֆելի գերեզմանին»,- նշել է ավստրիացի պատգամավորը:

Ավստրիայի Ազգային Խորհրդի պատգամավոր, Ավստրիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի նախագահ Գունդրուն Քուգլերի ելույթը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում