Այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Պարոն Բագրատյան, ենթադրում եմ, որ ոչ հանձնաժողովի նիստն եք նայել, ոչ էլ ծանոթացել եք նախագծի բովանդակությանը: Մի ընդհատեք, խնդրում եմ. կուզեք` ես նստեմ, դուք եկեք իմ տեղը խոսեք: Պարոն Բագրատյան, ձեզ մոտ ադրենալինի պակա՞ս է: Նորմալ քննարկում է, եկաք այստեղ, մի հատ էլ առաջարկեցիք մեզ տանել գյուղեր ու բաներ ցույց տալ»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նրա խոսքով` նախագծի նպատակը որքան էլ որ ընդունելի է, կան հարցեր, որոնք պետք է քննարկեն:
Մանրամասները՝ տեսանյութում: