Այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Շատ կարևոր օրինագիծ է, և ես զարմացած եմ շատերի վախերից` վայ, էլ բանկերը վարկ չեն տա: Բանկերը սովորական բիզնեսով են զբաղված, մենք պետք է մեր մասին մտածենք: Հիմա էս մարդ ասում է` եկեք մի ամբողջ գյուղի գերի չհանձնենք բանկին, ինչն ա սխալ: Էս մարդն ասում է` եկեք բանկերի ախորժակը զսպենք»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով` բանկերը պրոբլեմ են բոլոր երկրների համար:
Մանրամասները՝ տեսանյութում: