Լուրեր
Կան խմբեր անլուրջ են վերաբերում երկրում ստեղծված վիճակին
  • 20:12
  • 2020-06-02
  • Դիտումներ՝ *

Կորոնավիրուսով վարակվածներից մեկն արդեն 50 օր է թոքերի արհեստական սարքին է միացված։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։

«Ցավալի է, որ մինչ օրս կան մարդիկ, որոնք չեն հավատում հիվանդության գոյությանը կամ անլուրջ են վերաբերում երկրում ստեղծված վիճակին, մինչդեռ մենք ամեն օր ականատես ենք լինում բազմաթիվ մահերի, ողբերգությունների»,-ասաց Գևորգ Սիմոնյանը։

  • Դիտումներ՝ *