Այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած` Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Մինչև օրենքի նախագծի ներկայացումը Արման Բաբաջանյանը հայտարարեց. «Զարհուրելի բան է տեղի ունեցել. Ֆեյսբուքում հայտնվել են կորոնավիրուսից մահացածների անունները: Առողջապահության նախարարության խոսնակը հայտնել է, որ գրոհ է տեղի ունեցել առողջապահական համակարգի վրա: Կարծում եմ` արժե, որ մեր անունից ներողություն խնդրենք մահացածների հարազատներին»:
Նրա խոսքով` հիվանդության տարածման կանխարգելման դեմ գրոհները պետք է քրեականացվեն:
Մանրամասները՝ տեսանյութում: