Կորոնավիրուսով վարակվածներից մեկն արդեն 50 օր է թոքերի արհեստական սարքին է միացված։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։
Նրա խոսքով տվյալ անձնավորությունը մեկ շաբաթ ուշ է դիմել բուժօգնության և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ տեղափոխվելու ժամանակ ունեցել է երկկողմանի ծանր թոքաբորբ։ Ապրիլի 15-ից մինչ օրս միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին։