Լուրեր
Հոկտեմբերի 27-ի գործով դատավորի՝ 51 հազար դոլար կաշառք ստանալու քրգործը կարճվել է. Բաբաջանյան
  • 19:01
  • 2020-06-02
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց պատգամավորը` կասեցվել է Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի դեմ 51 հազար դոլար կաշառք ստանալու համար հարուցված հայտնի քրգործը. «Սա իրապես խոսում է այն մասին, թե որքան աշխատանք կա կատարելու»:

Ինչ վերաբերում է օրինագծին, Բաբաջանյանն ասաց. «Բուհերում Իրավունք դասավանդած լինելու պահանջը սահմանափակում է այն գիտական աստիճան ունեցողների ընդգրկման հնարավորությունը, որոնք դասավանդել են իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հետբուհական հաստատություններում»:

Նրա խոսքով` կան կազմակերպություններ, որոնք առավել նեղ մասնագիտական կրթական ծրագիր են իրականացնում, սակայն չեն համարվում բուհ. «Ինչպես, օրինակ, Արդարադատության ակադեմիան և ՀՀ փաստաբանական դպրոցը: Առաջարկում եմ ամրագրել այս հաստատություններում դասավանդած լինելը որպես հնարավորություն դատավորների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *