Thursday, 25 04 2024
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում

Ավստրիայի Ազգային Խորհուրդը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ավստրիայի Ազգային Խորհուրդը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը։

Նա իր գրառման մեջ ներկայացրել է Ավստրիայի Ազգային Խորհրդի Ավստրիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի նախագահ Գունդրուն Քուգլերի ելույթի տեսագրությունը և ոչ պաշտոնական թարգմանությունը, որը ներկայացվում է ստորև։

«Հարգելի գործընկերներ,

Որպես Ավստրիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի նախագահ, որը Ադրբեջանի և Վրաստանի հետ ներառում է նաև Հայաստանը, ցանկանում եմ անդրադառնալ օրակարգի առաջին հարցին, որը վերաբերվում է ԵՄ և Հայաստանի միջև ՀԸԳՀ (CEPA) համաձայնագրի վավերացմանը։

Հայաստանի հետ մեզ կապում են դարավոր բարեկամական հարաբերություններ։ Հավանաբար շատերը Հայաստանը ճանաչում են «Ռադիո Երևան»-ի կատակներից, սակայն դա շատ քիչ է՝ Հայաստանը առաջարկելու շատ բան ունի։ Այս համաձայնագիրը, որի կողմերն են ԵՄ-ն և Հայաստանը, և որը վավերացնում են ԵՄ անդամ երկրներն, ունի երկու ուղղվածություն, որից առաջինը՝ ժողովրդավարության ուժեղացումն է։ Շատերը կհիշեն 2018թ.-ին Հայաստանում տեցի ունեցած հեղափոխությունը, որը կոչվեց «Թավշյա»՝ երբ երկրի այն ժամանակվա ղեկավարի սահմանադրական փոփոխության մի հնարքով իր հետագա պաշտոնավարումը ապահովելու ցանկությունը հանգեցրեց բողոքի ցույցերի։ Այդ ցույցերը խաղաղ էին։ Հայաստանին պետք է շնորհավորել դրա համար, քանի որ մինչ այդ նման բնույթի ցույցեր չէին եղել։ Տեղի ունեցան վարչապետի ազատ ընտրություններ, ինչը ողջունելի էր ԵԱՀԿ-ի կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կես տարի անց հրաժարական տվեց նոր խորհրդարանական ազատ ընտրություններ ապահովելու համար, ինչը նույնպես ողջունվեց ԵԱՀԿ-ի կողմից։ Հայաստանը մեծ առաջընթաց է առձանագրում ժողովրդավարական ռեֆորմների, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգում սահմանադրական բարեփոխումների գործընթացում։

Համաձայնագրի երկրորդ կարևոր բաղադրիչն ազատ առևտուրն է՝ Հայաստանը հատուկ դերակատարում ունի ԵԱՏՄ և ԵՄ միջև հարաբերություններում։ Այն ԵԱՏՄ անդամ է։ ՀԸԳՀ-ի վավերացմամբ մեծանում են ԵԱՏՄ-ի հսկա տարածաշրջանում Ավստրիական ընկերությունների մուտքի հնարավորությունները։ Հայաստանի համար երկու ուղղություններով լավ հարաբերությունները կարևոր են։ Հայաստանը աշխարհագրորեն բարդ դրության և ծանր հակամարտության մեջ է իր երկու հարևանների հետ։ Երկրում բնակվում են 3 մլն մարդ, ևս 3 մլն հայեր բնակվում են Եվրոպայում, որոնցից 5.000-ը Ավստրիայի քաղաքացի են։ Արդեն նշեցի մեր բազմադարյա կապի մասին։ Շուրջ 200 տարի, Վիեննայի ՆՈՅՇԹԻՖԹԳԱՍՍԷՈՒՄ է գտնվում Մխիթարյան Միաբանության եկեղեցին՝ իր հրաշալի թանգարանով և գրադարանով։ Վիեննայում է գտնվում նաև Հայ եկեղեցու Եվրոպայի թեմի Եպիսկոպոսի նստավայրը։ Համագործակցության առումով Հայաստանը մեզ համար կենտրոնական երկիր է։ Ելույթս ավարտեմ 1915-16թթ. տեղի ունեցած Ցեղասպանության մասին խոսքով։ Ցավոք, ոչ բոլոր պետություններն են ճանաչել Ցեղասպանությունը։ Երևանում Ցեղասպանության հուշահամալիրում փողփողում են Ցեղասպանությունը ճանաչած 32 պետությունների դրոշները։ Դրանց թվում հպարտությամբ տեսնում ենք նաև Ավստրիայի դրոշը։ Դրա համար շնորհակալություն պետք է հայտնենք մեր նախորդ գումարման խորհրդարանի խմբակցություններին։ Հայաստանի համար շատ կարևոր է Ցեղասպանության ճանաչումը։ Մեզանից շատերը Ցեղասպանության մասին գիտեն Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 օրը» վեպից։ Երբ ես այն առաջին անգամ կարդում էի առաջնեկիս ծննդից հետո հիվանդանոցում, բժիշկն ինձ ասաց, որ դա ամենաճիշտ գիրքն է քաղաքական գործչի համար։ Այժմ, ամեն տարի ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլեռի անվան այգում ծաղիկներ են խոնարհվում Ֆրանց Վերֆելի գերեզմանին։ Վստահ եմ, որ այսօր օրակարգում գտնվող վավերացման ենթակա 7 համաձայնագրերի շարքում կվավերացվի նաև ՀՀ-ԵՄ միջև համափարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում