Tuesday, 16 04 2024
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում

Թեթև ախտանշանների դեպքում իմաստ չունի թեստավորել․ ինչպես են պոլիկլինիկաներում կանխարգելում կորոնավիրուսը

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին ներգրավվել են նաև առողջության առաջնային պահպանման օղակները՝ պոլիկլինիկաները։ Առողջապահության նախարարությունը որդեգրել է ասիմպտոմ դեպքերը տնային պայմաններում, պոլիկլինիկաների բժիշկների հսկողության տակ թողնելու քաղաքականությունը, քանի որ հիվանդանոցներում ծանրաբեռնվածության խնդիրը շարունակում է լրջանալ։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ պարետատան նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ վստահություն կա, որ ամբուլատոր պոլիկլինիկական համակարգը կկարողանա այս բեռը բարձրացնել և կվարի պացիենտներին այնպես, ինչպես մեր ուղեցույցներում է գրված։

«Իսկ մենք միայն բարդացած և շատ ծանր դեպքերը կհոսպիտալացնենք և այնտեղ պատշաճ բուժօգնություն ցույց կտանք մեր քաղաքացիներին։Հաճախ եմ լսում բողոքներ, որ պոլիկլինիկական համակարգը լավ չի տիրապետում այս հիվանդության վարմանը տնային պայմաններում։ Իհարկե, հնարավոր է, որ այդպիսի դեպքեր լինեն, հնարավոր է, որ բազմաթիվ այդպիսի դեպքեր լինեն, որովհետև փաստացի սա մի նոր իրավիճակ է բժիշկների համար, և նրանց ժամանակ է պետք ինտեգրվելու այս հիվանդության դեմ պայքարի համակարգին, որը մինչ այդ միայն հիվանդանոցային համակարգն էր»,- ասել է Արսեն Թորոսյանը։

«Առաջին լրատվական»-ը որոշեց պատահական այցելել Երևանի պոլիկլինիկաներից մեկը և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված թիվ 19 պոլիկլինիկայի հենց մուտքի դիմաց մեզ մոտեցան երիտասարդ ամուսիններ։ Կնոջ մոտ մայիսի 23-ից նկատվում է ջերմություն, կոկորդի ցավ, հազ։ Դիմել են պոլիկլինիկա, որտեղ ջերմաչափում են իրականացրել ու ճանապարհել տուն։

Կինը մայիսի 23-ից ինքնամեկուսացել է, աշխատանքի չի գնացել, կատարել է սոցիալական պատասխանատվությունից բխող բոլոր գործողությունները։

Պոլիկլինիկայում կնոջն ուղարկել են տուն, հորդորել ինքնամեկուսանալ, թեստավորելու մասին խոսք չի եղել։ Կնոջ պնդմամբ՝ մինչ այսօր ջերմություն ունի։

Աշխատանքից բացակայությունները հաստատելու համար պահանջվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, այլ կերպ ասած՝ «բյուլետեն, որի համար ամուսինները եկել էին պոլիկլինիկա։ Նրանց չեն տվել, ասելով՝ «բյուլետենը» տալու ենք այսօրվանից՝ հունիսի 2-ից, այնինչ, քաղաքացին ջերմություն ունենալու պատճառով աշխատանքի չի ներկայացել մայիսի 23-ից։

«Առաջին լրատվական»-ը նաև զրուցեց պոլիկլինիկա այցելած մեկ այլ քաղաքացու հետ, որը նշեց, որ, չնայած պոլիկլինիկաներում եղած ծանրաբեռնվածությանը, իր խնդիրները լուծվել են շատ արագ, առանց հերթում սպասելու։

Զրուցեցինք թիվ 19 պոլիկլինիկայի նորանշանակ գլխավոր բժիշկ Ռոբերտ Պետրոսյանի հետ, որի աշխատանքային առաջին օրն էր պոլիկլինիկայում։

Առողջապահական հիմնարկների կառավարման 40 տարվա փորձ ունեցող բժիշկը մինչ այս աշխատել է Վնասվածքաբանության ազգային ինստիտուտում որպես փոխտնօրեն։ Ի դեպ՝ ինստիտուտն այժմ վերապրոֆիլավորվել ու դարձել է կորոնավիրուսային կենտրոն։

Պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը նշեց՝ առողջության առաջնային օղակները, իհարկե, ծանրաբեռնված են, սակայն բժշկի վստահեցմամբ՝ իրենք կկարողանան հաղթահարել այս իրավիճակը։ Հարցին՝ ո՞ր դեպքում են ախտանշաններով իրենց դիմած քաղաքացիներին թեստավորման ուղարկում, Պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը նշեց՝ թեթև տաքությունը՝ 7-7․5՝ առանց մնացած գանգատների, չեն թեստավորվում, կորոնավիրուսի թեստավորման ցուցում չի կատարվում։ «Նա կարող է կոնտակտավոր եղած լինի, իր մոտ թեթև ընթացք լինի։ Այսօրվա մեր լաբորատորիաներն այդ հնարավորությունը չունեն, որ յուրաքանչյուր ջերմող քաղաքացուն՝ 7, 7․1, 7․2 թեստավորել»,- ասաց բժիշկը։ Հարցին՝ գուցե նրանք վարակակիր են և վարակի տարածման աղբյուր, դուրս են գալիս տանից, խանութ են գնում, հիվանդանոց և այլն, մեր զրուցակիցն ասաց․«Դրա համար մենք ցուցում ենք տալիս ինքնամեկուսանալ։ Դա միայն առողջապահական խնդիր չէ։

Ոստիկանությանը ևս հորդորվել է ինքնամեկուսացման ռեժիմում գտնվող քաղաքացիների ռեժիմը պահպանել։ Մենք ավելի շատ մեր հույսը դնում ենք ժողովրդի գիտակցության վրա։ Գիտեք, ինքը վիրուս է, օդակաթիլային ինֆեկցիա։ Ճիշտ է՝ ընթանում է ավելի բարդ, ավելի ախտածին է։ Թեթև ջերմության, հազի դեպքում ասում են՝ գնամ թեստավորվեմ։ Դա արդյունքում ոչ մի բան չի տա։ Թեթև ախտանշանների դեպքում իմաստ չունի կատարել։ Մենք եթե կարողանանք թեստավորում կատարել բնակչության թեկուզ 20 տոկոսին, 200-300 հազար մարդ, ես վստահ եմ՝ 10-15 տոկոս դրական արդյունք կունենանք։ Վիրուսը շրջանառվում է մեր մթնոլորտում։ Վիրուսը հասանելի է բոլորին, բայց ոչ բոլորն են հիվանդանում, ոչ բոլորն են ծանր տանում։ Մենք փորձում ենք ճշտումներ անել, տեսնենք՝ կարիք կա հիվանդանոց ուղարկելու, թե հսկողության տակ պահելով, սիմպտոմատիկ բուժումներով իրավիճակը կարգավորել»,- ներկայացրեց պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը։

Մանրամասները՝ հարցազրույցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում