Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Հերթական ապագաղափարական ուժը. Մոսկվան կաջակցի՞ Վանեցյանին

Հայաստանի ներքաղաքական կյանքում բավականին բուռն զարգացումներ են տեղի ունենում։ Որքան էլ գործող իշխանությունները շարունակում են վայելել հասարակության մեծամասնության վստահությունը, ունեն լեգիտիմության որոշակի աստիճան, այդուհանդերձ՝ թե՛ համաճարակով պայմանավորված ոչ դրական իրավիճակը և թե՛ սոցիալ-տնտեսական կյանքի իրավիճակի ոչ այնքան բարվոք իրավիճակը ստեղծում է նաև դժգոհողների մեծ զանգված։ Եվ հենց այդ զանգվածի վրա էլ փորձում են աշխատել ընդդիմադիր ամենատարբեր ուժերը՝ սկսած նախկին իշխանություններից, վերջացրած նոր ձևավորված կուսակցություններից ու քաղաքական ուժերից։

Ի՞նչ հնարավորություններ կունենան նորաստեղծ քաղաքական ուժերը․ եթե մենք խոսում ենք այն մասին, որ ապագաղափարական ուժ է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», ապա նույնքան ապագաղափարական է նաև ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ստեղծած «Հայրենիք» կուսակցությունը։ Վարչության կազմ ուսումնասիրելիս տեսնում ենք, որ Արա Սահակյանը լիբերալ կուսակցության՝ ՀՀՇ անդամ է եղել, հետագայում Սերժ Սարգսյանի հետ «լեզու գտել» ու դեսպան նշանակվել: Դերասանուհի Ժասմեն Ասրյանը ՀՅԴ-ից 2017թ. առաջադրվել է պատգամավորության թեկնածու: Խաչիկ Գալստյանը ԲՀԿ-ից է եղել, հետո 2017թ. ԱԺ ընտրություններին աջակցում էր Միհրան Պողոսյանին։ Արսեն Բաբայանը, թեև ֆորմալ առումով կուսակցական չի եղել, բայց ՀՀԿ-ականների հետ սերտ կապեր է ունեցել: Ռոբերտ Հարությունյանը Խոսրով Հարությունյանի որդին է, չնայած առանձին կուսակցական գործունեություն չի ծավալել:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ այս պահի դրությամբ բարդ է ասել, թե ինչ հնարավորություններ կունենա Վանեցյանի ղեկավարած կուսակցությունը։ «Ճիշտ է՝ կուսակցությունն իր գաղափարախոսությունը նշել է՝ աջ կենտրոնամետ, պահպանողական, բայց չի նշանակում, թե միայն նշելով կարող է հաջողություն ունենալ։ Իհարկե, այդ կուսակցության և հատկապես նրա ղեկավարի նկատմամբ սպասումները մի փոքր ավելի շատ են, քան այլ նորաստեղծ կուսակցությունների ղեկավարների նկատմամբ, բայց ասել, թե նա մեծ հաջողություն կունենա կամ ընդհանրապես կունենա հաջողություն, թե ոչ՝ այս պահի դրությամբ չենք կարող ասել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Նախ՝ այդ կուսակցությունը գրանցված չէ, սպասենք՝ գրանցվի, որից հետո պետք է ներկայացնի իր պատկերացումները երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ, որից հետո հիմնական գործունեություն պետք է իրականացնի։ Պետք է առաջին մի քանի քայլերը տեսնենք, որից հետո կատարված գործողությունների արդյունավետությունը։ Այս պահի դրությամբ չենք կարող վստահ ասել՝ կունենա հաջողություն, թե անհաջողություն կգրանցի»։

Կաջակցի՞ Ռուսաստանը Վանեցյանին, որի հետ նա որոշակի կապեր ունի, հարցին ի պատասխան, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Նախ՝ չենք կարող ասել, թե ինչ կապեր ունի Վանեցյանը Ռուսաստանի հետ, բայց այն, որ ռուսական կողմը անտարբեր չի Հայաստանի ներքաղաքական կյանքի նկատմամբ՝ տեսանելի է։ Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ ցույց կտա օգնություն, թե ոչ՝ ենթադրում եմ, որ կարող է և աջակցություն ցույց տա տարբեր ուժերի, որոնց գործունեությունը կբխի նաև իրենց շահերից»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ Վանեցյանը վայելելու է Ռուսաստանի աջակցությունը։ «ԿԳԲ-ի գեներալ է, անպայման կլինի ռուսների աջակցություն։ Ինձ թվում է՝ Ռուսաստանն իր ազդեցության թուլացման վախն է զգում Հայաստանում, դրա համար ոչ միայն աշխատում է հավանական ազդեցության ուժերով, այլ պարզապես ուղիղ խորհրդարան է ուզում մտնել»,- «Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանի դիտարկմամբ՝ լրջագույն խնդիր է, որ ԱԱԾ գեներալը քաղաքականությամբ է զբաղվում. «Ազգային անվտանգության մասնագե՞տ են պատրաստում, թե կուսակցական քաղաքական ղեկավարներ՝ Դավիթ Շահնազարյան, Վանեցյան, Գառնիկ Իսագուլյան։ Ինչե՞ր են բուծում իրենց ներսում, ում կպնում ես՝ քաղաքականությամբ են զբաղվում։ Ես պնդում են՝ նման ինֆորմացիա կրողների քաղաքականությամբ զբաղվելն ազգային անվտանգության սպառնալիք է։ Նրանից պետք է նաև գեներալի կոչումը հետ վերցնել։ Կարծում եմ՝ հայ ժողովուրդն էլ այնքան ուղեղ ունի, որ իրենց հետևից չգնա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում