Այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Կարծում եմ` ոչինչ չպետք է խնայենք այս բարեփոխումների համար, քանի միլիարդ ուզում է պահանջվի»,- հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը և հավելեց` պետք է ցույց տանք, որ նեցուկ ենք մեր ոստիկանությանը:
Նա նշեց, որ այս պահին բողոքի ցույց է Արարատի մարզի Հովտաշատ գյուղում. «Եվ այս համավարակի պայմաններում ոստիկանները փորձում են իրենց պարտականությունները կատարել»:
Անդրադառնալով վարակակիրների այսօրվա հակառեկորդին` 517 դեպք, նա ասաց. «Ես կարծում եմ, որ մենք` որպես Ազգային ժողով, պետք է նախաձեռնող լինենք ներգրավվելու այն որոշումների կայացմանը, որ պարետատունն է իրականացնում»:
Բաբաջանյանի խոսքով` ընդդիմադիրները պետք է մի կողմ դնեն իրենց քաղաքական շահը. «Բոլորս պետք է լծվենք մեկ միասնական նպատակի` կյանքեր փրկելու նպատակին: Կոչ եմ անում փակ, բաց լսումներ սկսել և այստեղ հրավիրել առողջապահության նախարարին, պարետին, ոստիկանապետին»:
Մանրամասները՝ տեսանյութում: