Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Բաթումիում Թուրքիայի 9 քաղաքացի է բերման ենթարկվել:
Ծառայությունից հայտնել են, որ արտասահմանցիները Վրաստանում են գտնվել ապօրինի կերպով՝ նրանց մոտ արձանագրված չեն սահմանային անցումներ:
Խուզարկության ընթացքում Թուրքիայի քաղաքացիների մոտ հայտնաբերվել է չորս միավոր հրազեն, հայտնում են պետական անվտանգության ծառայությունից: Հետաքննությունն իրականացնում է գերատեսչության հակահետախուզության վարչությունը: