Նյու Յորքի Մանհեթենի տարածքում գտնվող մի քանի խանութներ մութն ընկնելուց հետո գրավվել են ցուցարարների կողմից: Մնացած խանութների ցուցափեղկերը արագորեն փակում են աշխատակիցները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող իր թղթակցին:
Նշվում է, որ ժամը 23.00-ին սկսվել է գործել պարետային ժամը:
Գործակալության տվյալներով ՝ ցուցարարները ջարդել են տասից ավելի խանութներ: