Այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ արդարադատության փոխնախարարը ԱԺ է ներկայացրել որակյալ աշխատանքի արդյունք. «Եվ հրատապությունը կայանում է նրանում, որ այդ որակյալ աշխատանքը իրավունք չունի մնալու սպասողական վիճակում. եթե մենք կարող ենք այն կիրառման մեջ դնել, ուրեմն պետք է դնենք անմիջապես»:
Նրա խոսքով` այս նախագծով վերականգնվում է պետության կորցրած վստահությունը. «Իսկ որ ոստիկանությունը բազմիցս օգտագործվել է ոչ նպատակային, մենք դա բազմիցս տեսել ենք»:
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ սա առաջին քայլն է. «ՆԳՆ-ն անհրաժեշտություն է քաղաքական պատասխանատվության առումով, և կառավարությունը գնում է այդ ճանապարհով: Այս փոփոխությունների հաջողությունից են կախված մյուս փոփոխությունները»:
Մանրամասները՝ տեսանյութում: