Friday, 19 04 2024
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը

Գավառական կապիտալիզմ

Հայաստանում հաճախ կարելի է լսել «գավառական» բառը: Հավանաբար գավառականությունը իսկապես խոր է նստած մեր հոգեբանության մեջ: Հայաստանը մաս կազմելով տարբեր կայսրությունների՝ Աքեմենյանից մինչև խորհրդային, տարօրինակ զուգադիպությամբ եղել է այդ բոլոր կայսրությունների ծայրամասում:

Կայսերական իշխանության կենտրոնում՝ Մոսկվայում հայտնված երկու գավառականի՝ Միմինոյի և Խաչիկյանի արկածների մասին է Գ.Դանելիայի ֆիլմը:

Երբ մեր երկու հերոսները մտնում են ռեստորան, նվագախմբի տղաներից մեկը ասում է՝ «մեր հաճախորդներն են», և հեշտությամբ մաքրում են գավառացիների գրպանները: Ավելի բնութագրական է մյուս տեսարանը, երբ մանկահասակ իրավաբան աղջիկը փրկում է Միմինոյին բանտից: Երկու չափահաս տղամարդ անկարող են իրենց իրավունքները պաշտպանել, իսկ ռուս աղջիկը կարող է: Ի՞նչ հետևություն. գավառականը չգիտի, թե ինչ է իրեն հարկավոր, անկարող է արտահայտել իր պահանջները և ցանկությունները, դրա փոխարեն այդ անում են կայսերական գիտակցության կրողները: Նրա գիտակցությունը և սիրտը գաղութացված են Կայսրության կողմից, նա անընդունակ է ինքնուրույն մտածել, խոսել և ցանկանալ:

Մենք՝ հայաստանցիների մեծամասնությունը գավառացի ենք, որովհետև մի քանի տասնյակ օլիգարխների թույլ ենք տալիս մաքրել մեր գրպանները, հեռուստատեսության և շոու բիզնեսի օգնությամբ հիմարացնել մեզ: Որ ազգայնականությունը այդպիսի հիմարացում է, արդեն պարզ է այն փաստից, որ նա հավատացնում է, որ գավառացի լինելը լավ է: Կա այսպիսի անեկդոտ. մտնում է հրամանատարը կազարմա և հարցնում մարտիկներից. «թռչուններին պե՞տք փող»: Մարտիկները պատասխանում են՝ «իհարկե, ոչ»: Հրամանատարը ասում է. «Դե, իմ արծիվներ, ես ձեր ռոճիկը վատնել եմ»: Հարկավոր չէ նեղվել նրանից, որ մեր գրպանները մաքրում են, հարկավոր է հպարտանալ, որ մենք «արծիվներ ենք»: Իրականությունն այն է, որ մենք «թռչուններ ենք», «սովորական ազգ», ինչպես պնդում է մեր քաղաքական գործիչներից մեկը:

Ակնհայտ է այն կարևոր նշանակությունը, որ մեր ազգային կյանքի համար ունեցավ Ամենայն Հայոց կաթողիկոսության փոխադրումը Էջմիածին՝ Հայոց աշխարհի կենտրոնը: Առանց նրա ներկայության անհնարին կլիներ 20-րդ դարում պետականության վերականգնումը, քանզի այն պահանջում է միավորող խորհրդանիշեր: Բայց մինչև Էջմիածինը կկատարեր իր այս կարևոր դերը չորս դար անցավ: Բայց ասել, որ մեր կղերը այնքան խորաթափանց էին, որ կարող էին կռահել, թե ինչ է լինելու 400-500 տարի անց՝ անմտություն է: Հիշեցնեմ փաստերը:

Հայաստանում արդեն կային երկու կաթողիկոսություն՝ Գանձասարինը և Ախթամարինը, բազմաթիվ կրոնական կենտրոններ՝ Սբ. Կարապետը, Վարագա կամ Տաթևի վանքերը և այլն: Ավելին՝ Ախթամարի կաթողիկոսությունը լուրջ քայլեր էր ձեռնարկում հայկական թագավորությունը վերականգնելու համար. Զաքարիա կաթողիկոսը համառորեն փնտրում էր իսլամ հովանավորներ իր մտադրությունը իրագործելու համար և նույնիսկ 1465թ. Սմբատ Արծրունուն հռչակեց թագավոր: Թագավորությունը հավանաբար գոյատևեց մեկ տասնամյակից պակաս, բայց ակնհայտ է, որ եթե Ախթամարը հռչակվեր գլխավոր աթոռ, այն ավելի երկար կյանք կունենար: Սակայն հայ կղերի հիմնական մասը այլ տարբերակ ընտրեց:

Հայ եկեղեցին միջնադարում եղել է խոշոր ֆեոդալ, հաճախ իր ֆեոդալական շահերը վեր դասել աշխարհիկ ֆեոդալների՝ թագավորների և իշխանների շահերից: Որպես օրինակ կարելի է բերել Պետրոս Գետադարձին, որը 500 գյուղի սեփականատեր էր, ամենախոշոր ֆեոդալն էր: Այստեղից նրա «յուրօրինակ պահվածքը» Անին բյուզանդացիներին հանձնելու գործում: Կարծում եմ, որ գլխավոր կաթողիկոսական աթոռը Էջմիածին տեղափոխելու համար վճռական դեր խաղաց Ռուստամ Օրբելյանի կողմից 7 խոշոր գյուղերի նվիրաբերումը Էջմիածնին: Երկրորդ կարևոր գործոնն այն էր, որ Հայաստանի մեծ մասի տիրակալ Ջահան խանը շատ էր ցանկանում իր տարածքում տեսնել Ամենայն հայոց կաթողիկոսին և հենց իր նստավայրի՝ Երևանի հարևանությամբ:

Որ սա պարապ ենթադրություն չէ, բերեմ 17-րդ դարի օրինակը, երբ Էջմիածինը դարձավ խաղալիք նորջուղայեցի խոջաների ձեռքերում: Շահ Աբասը նույնիսկ հրամայեց քանդել Կաթողիկեն և տեղափոխել Նոր Ջուղա: Առաքել Դավրիժեցին գրում է, որ այդ գաղափարը նրան միամտաբար հուշել է Դավիթ կաթողիկոսը՝ ասելով որ նորջուղայեցիները շատ կապված են Էջմիածնի հետ: Բայց զուգահեռը Ջահան խանի և շահ Աբասի մտադրությունների միջև ակնհայտ է: Կամ այլ օրինակ՝ 19-րդ դարում Էջմիածինը ցարիզմի պաշտպանն էր և ազատագրական շարժման հակառակորդը: Սակայն երբ սկսեցին բռնազավթել եկեղեցական կալվածքները, դարձավ ազատագրական և հեղափոխական: Ազգայինը առանց լուրջ նյութական շահագրգռության չի լինում:

Ազգայինը ամեն մարդու սրբությունն է, նրա հավատը առ մարդիկ, նրա սոցիալական կրոնը: Պարզ է, որ ինչպես ռուս նվագողները, այնպես էլ անեկդոտի հրամանատարը նույն սխեմայով են գործում. դիպչում են մարդկային հոգու նուրբ լարերին, նրա հավատին, նրա սրբությանը, խաղում դրանց հետ, խաբում նրանց և կողոպտում: Ջահան խանին կամ շահ Աբասին կաթողիկոսը հենց դրա համար էր հարկավոր: Երկու ելք եմ տեսնում՝ հրաժարվել մարդկանց նկատմամբ հավատից և դառնալ անհոգի, կամ սովորել կառավարել սեփական զգացումները, դառնալ ռացիոնալ: Դեռ Մ.Նալբանդյանն էր իր «Երկրագործությունը իբրև ուղիղ ճանապարհ» հոդվածում գրում, որ «իսկական պոեզիան հաշիվն է»: Հոգեբանությունից գիտենք, որ եթե մարդը անկարող է կառավարել իրեն, նրան կառավարում են ուրիշները: Ամենամատչելի օրինակը երեխաներն են, որոնք ծնողների հսկողության տակ են, կամ հայ նոմենկլատուրային մտավորականը, որը կառավարվում է իր «սպոնսորի» կողմից: Նման դեպքում «ազգայինը» այլ բան չէ, քան երեխաների համար հեքիաթ, Ձմեռ պապի մեծահասակների համար: Այստեղից կարևոր հետևություն. որպեսզի մեզ քիչ կողոպտեն, հարկավոր է ազատվել գավառամտությունից, սովորել ինքներս մեզ կառավարել: Միայն այս դեպքում ոչ թե մեզ կկառավարեն, այլ մենք կկառավարենք մեր քաղաքական գործիչներին, և ոչ մի Քոչարյան կամ Սարգսյան մեզ արգելք չի լինի: Մեր ընդդիմության թուլությունը մեր ժողովրդի թուլությունն է, թուլամտորեն «բարի թագավորի» հեքիաթին հավատալը:

Այսպես է մեր երկրի ներսում, այսպես է միջազգային տնտեսական հարաբերություններում: Այդ մեխանիզմի անունը կարելի է դնել «գավառական կապիտալիզմ», հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ այդպես է անվանել ռուսական կապիտալիզմը Վ.Յավլինսկին: Իսկ քանի որ մեր տնտեսությունը ռուսականի շարունակությունն է, ապա մերը ուլտրագավառական կապիտալիզմ է: «Ծայրամասային» կամ «գավառական կապիտալիզմի» առաջին առանձնահատկությունը պարզ է՝ փողը հոսում է ծայրամասից կենտրոն, Միմինոյի գրպանից՝ ռուս երաժիշտի գրպանը, աշխատավորներից՝ օլիգարխների գրպանը, Հայաստանից՝ միջազգային ֆինանսական կենտրոնները: Երկրից դուրս է հոսում ամեն մի արժեքավորը՝ եվրոն, ոսկին, ինտելեկտը, մեր երկրի համար ամենակարևորը՝ բանվորական աշխատուժը: Դուրս է հոսում ոչ թե Արաքսի ջրերով, այլ կոնկրետ կապիտալիստների գործունեության շնորհիվ: Առաջին հերթին ներմուծող ընկերությունների շնորհիվ, բայց ոչ միայն նրանց: Գաղտնիք չէ, որ շատերը մեծ կարողություն են ստեղծել պետական պատվերների կամ պետական բյուջեն շահագործելու միջոցով: Մյուս ձևը կարող է լինել հարկերից խուսափելը: Այս ամենը համակարգային կոռուպցիայի դրսևորումներ են:

Պարտադիր չէ, որ երկիրը կողոպտողները օտարերկրացիները լինեն, ինչպես դա տեղի էր ունենում դասական գաղութատիրության ժամանակ, չնայած Հայաստանում այս ձևը ևս իր մեծ բաժինը ունի: Ժամանակակից իմպերիալիզմը՝ գլոբալ կապիտալիզմը ավելի նուրբ է, ավելի շրջահայաց. նա գործում է տեղական կառավարության և տեղական կադրերի միջոցով: Համակարգային կոռուպցիան հենց այս պատճառով այլասերում է քաղաքական գործիչների և տնտեսվարող վերնախավի հոգեբանությունը, նրանք իրենց հայրենիքում սկսում են իրենց պահել զավթիչների նման: Այդպես է բազմաթիվ երկրներում, այդպես է նաև Հայաստանում: Գավառականի դժբախտությունն այն է, որ ինքն իրեն չի հասկանում: Եթե ներկա վերնախավի ներկայացուցչին ասես, որ նա զավթիչ է, ավելի շուտ կնեղանա, քան թե կաշխատի ուղղվել: Հայաստանում դարեր ի վեր եղել են երկու քաղաքական դերեր՝ «ռայա»՝ զավթիչներին հլու-հնազանդ հպատակ և իշխանավոր-զավթիչ: Իշխանավորի համար մեծ է գայթակղությունը իրեն զավթիչի նման պահել, իսկ հասարակ մարդու համար ընտրել «ռայայի» կենսակերպը: Այս ամենի համար կա արդարացում՝ ավանդականությունը, որը անգիտակցաբար պնդում է այդ քաղաքական դերերի հավերժականությունը:

Հատկանշական է Գ.Դանելիայի կինոնկարի ավարտը. Միմինոն դառնում է միջազգային չվերթերի օդաչու, իսկ Խաչիկյանը վերադառնում է Դիլիջան, ինքնամփոփվելու գավառական կյանքի սահմանափակության մեջ: Բայց Միմինոն, ինչպես Վրաստանի ներկա ղեկավարը, իրեն հարմարավետ չի զգում միջազգային տարածությունում, ձգտում է վերադառնալ համայնքային հարմարավետ կյանքին, շահարկել ազգայնական կարգախոսները: Հարկավոր է մեծ ինտելեկտ և մեծ հոգի՝ հաղթահարելու այս ստերեոտիպերը և լինել քաղաքացի ու պատասխանատու քաղաքական գործիչ: Հարյուր հազարավոր մարդիկ մարտի 1-ին ցույց տվեցին իրենց քաղաքացիական պարտքը վճռականորեն կատարելու պատրաստակամությունը՝ լինել ազատ և անկախ: Սա հույս է ներշնչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում