Անցած 1 օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու եւս 5 դեպք է գրանցվել, հայտնաբերվել են նաեւ 10 առանց ախտանիշի հիվանդներ, ասվում է երկրի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ
Նշվում է, որ վարակման բոլոր նոր դեպքերը ներկրված են: Նրանք հայտնաբերվել են Սիչուանում, Շանհայում, Գուանդունում եւ Շենսիում:
Բացի դրանից, անցած 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 8 հիվանդ, մահեր չկան:
Մայրցամաքային Չինաստանում վարակի սկզբից ի վեր գրանցվել է հիվանդության ավելի քան 83 հազար դեպք, ապաքինվել են 78 315-ը, մահացել՝ 4 634-ը: