Այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Արժեթղթերի շուկան յուրօրինակ երկխոսության և վստահության մեխանիզմ է հանրության ու տնտեսության միջև»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Նրա խոսքով` վստահության երկու կարևոր հայտանիշներն են թափանցիկությունն ու մասնակցությունը:
«Տարիներ շարունակ բանկային համակարգը, լինելով կայացած, կարողացել է մրցակցությունից դուրս թողնել արժեթղթերի շուկան: Որպես միջնորդ հանրության և տնտեսության միջև ՀՀ-ում հանդես է գալիս բացառապես բանկային համակարգը: Այս փոփոխություններով արժևորվում է այս թերագնահատված, բայց շատ կարևոր շուկան»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: